13 հունիսի 2019 - 13:49 AMT
Սևանը՝ ԱՊՀ լավագույն հանգստավայրերի 5-յակում

Սևանա լիճն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն հանգստավայրերի 5-յակում, որոնք պահանջված են ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:

5-յակում են ընդգրկվել նաև Ղազախստանի Բուրաբայը, ղրղզական Իսսիկ Կուլ լիճը, Նարոչ լիճը Բելառուսում, ինչպես նաև Ապշերոնը Բաքվում՝ Կասպից ծովի ափին:

ԱՊՀ երկրներում ռուս զբոսաշրջիկների համար ամառային հանգստի առավելություններից են տեղաբնակների շրջանում ռուսաց լեզվի իմացությունը և նրանց հյուրընկալությունը, մատչելի հանգիստը, համեղ կերակուրներն ու մրգերը:

Ըստ գործակալության, ռուսաստանցիներն ԱՊՀ երկրներ են այցելում 1-2 շաբաթով, իսկ նրանց բյուջեն միջինը կազմում է օրական 50-110 դոլար: Ամենաէժանը հանգիստն է Իսսիկ Կուլում, ամենաթանկը՝ Բաքվում:

Վարկանիշը կազմել է հանգստավայրերի ենթակառուցվածքների զարգացման և ռուս զբոսաշրջիկների կողմից դրանց հաճախելիության արդյունքների հիման վրա: