13 հունիսի 2019 - 16:14 AMT
Միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին վերականգնվել է

Միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին վերականգնվել է, այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Լոռու մարզում գտնվող համալիրը նոր շունչ է ստացել Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ։

Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր: Գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։

ծ

Photos by Government of RA