13 հունիսի 2019 - 17:10 AMT
ՌԴ դեսպանը հանդիպել է Քոչարյանի հետ

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։

Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։ Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։