14 հունիսի 2019 - 16:25 AMT
Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորածների ճակատագրերը պարզելու անհրաժեշտությունը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Պաշտպանության նախարարաը նաև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է։

Նիստի սկզբում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշել 2019թ. երկրորդ կիսամյակի ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:

Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է na7 անհայտ կորած անձանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: