14 հունիսի 2019 - 17:20 AMT
5-րդ հրաժարականը ԲԴԽ-ում. Մնաց 4 անդամ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մաիսն տեղեկացնում է ԲԴԽ լրատվական ծառայությունը։

Այս պահի դրությամբ հրաժարական է տվել ԲԴԽ 5 ներկայացուցիչ. նրանց թվում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը։

Կառույցում այժմ մնացել է չորս անդամ՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը: