15 հունիսի 2019 - 14:23 AMT
Քաղաքապետարանի տնտեսած գումարներով փողոցներ կնորոգվեն

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ համայնքի տնտեսած գումարներով փողոցներ կնորոգվեն։

Նա հայտնել է, որ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ ընթացիկ տարում նախատեսված չէր, միայն փոսալցում։

«Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա հիմնանորոգում արվում է Սարալանջի փողոցում, ընդ որում, բավական որակով է ոչ միայն բուն ասֆալտապատումը, այլև աշխատանքի կազմակերպումը, աշխատում են հիմնականում գիշերային ժամերին, սահմանված ձևով կահավորում են աշխատանքային գոտին»,- գրել է Կարապետյանը։

Երևանի քաղաքապետարանը միայն գնման գործընթացներում 1.25 մլրդ դրամ է տնտեսել։