17 հունիսի 2019 - 11:04 AMT
ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել ավարտական երեկոյի ժամանակ. Կա զոհ և վիրավորներ

ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել ավարտական երեկոյի ժամանակ՝ 1 զոհ կա և 7 վիրավոր:

Դեպքը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում՝ Փենսիլվանիայի նահանգ: Ինչպես հայտնում է CBS Philly հեռուստաալիքը ոստիկանության վրա հղումով, տուժածների թվում 15-17 տարեկան 4 դեռահաս կա և 3 մեծահասակ:

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների դրդապատճառներն ու կրակողների քանակը դեռ հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նախնական տվյալների, կրակոցներից առաջ ծեծկռտուք կամ վիճաբանություն չի եղել: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: