17 հունիսի 2019 - 11:10 AMT
Գեներալ-մայոր Բալայանն ազատվել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը:

Համաձայն հրամանագրի, Բալայանն արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: