17 հունիսի 2019 - 14:06 AMT
Սվիտալսկի. Կինոն այն ոլորտներից է, որտեղ ՀՀ-ն զարգացման ենթակա ներուժ ունի

Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանի համար մշակույթը շատ հզոր գործիք է, որը ոչ միայն կարող է բարձրացնել Հայաստանի իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսության զարգացման գործում: Այդ մասին ԱԺ-ում «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը»,- ասել է Սվիտալսկին, հայտնում է Panorama.am-ը: :

«Կինեմատոգրաֆն այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ և որը պետք է վերականգնվի և զարգանա: Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի: Եվ երրորդ պատճառը՝ մենք ուզում ենք աջակցել Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին»,- ներկայացրել է Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը նշել է, որ ենթածրագրերի մակարդակով Հայաստանը արդեն երկու միջոցառման է մասնակցում, որոնք օգուտ կբերեն երկրին: