17 հունիսի 2019 - 14:45 AMT
Սերժ Սարգսյան. Շախմատի ֆեդերացիան լիարժեք գործում է

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է՝ Շախմատի ֆեդերացիան լիարժեքորոն գործում է։

«Վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել, մնում է լավը մեր հանրության կողմից ու, ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է», - ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Այն հարցին, թե ի՞նչ կասի ֆեդերացիայի օպտիմալացման, Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի մասին՝ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Դա արդեն շախմատին չի վերաբերում»։

Սերժ Սարգսյանը Շախմատի տանը մասնակցել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրատարակված «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին: