17 հունիսի 2019 - 16:45 AMT
Ադրբեջանցիների արձակած հրթիռն ընկել է Գյանջայի տներից մեկի բակում

Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի բնակելի տան բակում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստրասբուրգում բնակվող ադրբեջանական «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովը:

Ըստ լրագրողի, հրթիռն արձակվել էր Ակստաֆայի զորավարժարանից:

«5 օր առաջ Զաքիր Հասանովը (Ադրբեջանի պաշտպանության նախարար) լուրջ հաջողության է հասել: Զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի նախկին Կոմսոմոլի փողոցի տներից մեկի բակում»,-ասվում է Զահիդովի գրառման մեջ:

Նա նաև լուսանկարներ է հրապարակել: