17 հունիսի 2019 - 17:12 AMT
Ակցիզային հարկը տարեկան 4-ի փոխարեն 3%-ով բարձրացնելու առաջարկը դրական եզրակացություն է ստացել

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում ակցիզային հարկի դրույքաչափը նախապես առաջարկվող տարեկան 4%-ի փոխարեն 3%-ով բարձրացնելու առաջարկը դրական եզրակացություն է ստացել:

Ավելի վաղ մի խումբ պատգամավորներ առաջարկել էին միայն վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 3%-ով բարձրացնել:

Մինչդեռ ՀՀ ֆինանսների փոխնարար Արման Պողոսյանն առաջարկել է քննարկել դրույքաչափի նվազեցումը ակցիզային հակով հարկվող մյուս բոլոր ապրանքախմբերի վրա ևս: