17 հունիսի 2019 - 17:10 AMT
ՊՆ ղեկավարն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 15-ին այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամասի մարտական հենակետեր։

ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, անձամբ դիտարկել հակառակորդի հենակետերը։

Այցելության ավարտին Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստարաբաժանման հրամանատարությանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: