20 սեպտեմբերի 2008 - 14:32 AMT
Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Հայաստանի նախագահին եւ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Դ.Մեդվեդեւի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.«Վերջին տարիներին Հայաստանը զգալի հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, տնտեսության զարգացման գործում, էապես ամրապնդել է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում»: ՌԴ նախագահն ընդգծել է ավանդական բարեկամական կապերը մեր երկու երկրների միջեւ եւ բարօրություն եւ բարգավաճում է ցանկացել հայ ժողովրդին: