18 հունիսի 2019 - 12:43 AMT
ԶԼՄ. ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Պլատինին ձերբակալվել է կոռուպցիոն գործով

Եվրոպական երկրների ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախկին նախագահ Միշել Պլատինին կոռուպցիոն գործարքի քրեական գործով ձերբակալվել է, հայտնել է ֆրանսիական Mediapart գործակալությունը:

ՈւԵՖԱ նախկին նախագահը ձերբակալվել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Կատարին տրամադրելու համար կոռուպցիոն գործի քննության շրջանակում:

Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահ է եղել 2007-2015 թվականներին: