18 հունիսի 2019 - 12:46 AMT
Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները

ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ դադարեցնում է Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Հայրապետյանը իր լիազորությունների դադարեցումը պայմանավորել է «զբաղվածության ծավալի աճով»:

Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Մխիթար Հայրապետյանն ընտրվել է կուսակցության վարչության անդամ: «Չեմ հասցնելու հավուր պատճաժի կատարեմ իմ լիազորությունները՝ որպես պատվիրակության ղեկավար»,-ասել է նա: