18 հունիսի 2019 - 14:54 AMT
Գորգիսյանը շփոթել է «դատախազների առաջխաղացման» ցուցակից Միշա Գրիգորյանին Վահե Գրիգորյանի հոր հետ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ենթադրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի հայրն է:

Պատգամավորը մասնավորապես հարցրել է, թե ինչ դերակատարություն է ունեցել Միշա Գրիգորյանը նրա առաջխաղացման մեջ:

Հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ այդ ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանն իր հայրը չէ։

«Իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս՝ հաշվապահ, իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով և, ընդհանուր առմամբ, ես դրանց համար պարտական եմ հորս և մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի»,- ասել է ՍԴ դատավորի թեկնածուն։

Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ պատգամավորն դատախազների առաջխաղացման ինչ ցուցակի մասին է խոսում, որովհետև այդ ցուցակում երբեք չի ընդգրկվել։