18 հունիսի 2019 - 16:50 AMT
2019-ին ամուսնությունները ՀՀ-ում ավելացել են, ամուսնալուծությունները՝ պակասել

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019-ի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6097 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով:

2019-ի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: