Facebook ընկերությունը սեփական կրիպտոարժույթն է թողարկում. այն կոչվում է Libra: Այս մասին հայտարարել է ընկերության սեփականատեր Մարկ Ցուկերբերգը:
Ընկերությունը գործակցելու է մոտ 30 ընկերության հետ այդ թվում՝ Visa և Mastercard վճարային համակարգերի, Vodafone, Uber, Lyft, Spotify և այլ ընկերությունների հետ:
Կրիպտոարժույթը հնարավոր կլինի գնել 2020 թվականից: Ընկերությունը հավաստիացնում է, որ Libra կրիպտոարժույթով գործարքները կլինեն հեշտ, արագ և հարմար: