19 հունիսի 2019 - 11:21 AMT
185 մլն դրամ՝ ՔԿՀ-ներում դատապարտյալների կենցաղի բարելավմանը

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար 185 մլն դրամ կտրամադրվի:

Գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Այս որոշման ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում կոմունալ-կենցաղային պայմանները: