20 հունիսի 2019 - 11:20 AMT
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը որոնողափրկարարական վարժանքներ են անցկացրել

Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ տեղի են ունեցել որոնողափրկարարական վարժանքներ: Մասնակցություն են ունեցել նաև զինված ուժերի ստորաբաժանումները:

Նշյալ վարժանքներին մասնավորապես մասնակցել են ներկայացուցիչներ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբից, ցամաքային և ռազմաօդային ուժերի հրամանատարություններից, հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ աղբյուրի՝ վարժանքները հաջող ընթացք են ունեցել: