20 հունիսի 2019 - 12:26 AMT
ՍԴ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են դատաիրավական համակարգի խնդիրները

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրները, ինչպես նաև այլ հարցեր։

Սահմանադրական դատարանի նախագահի և ՌԴ դեսպանի հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։