20 հունիսի 2019 - 17:05 AMT
Կենդանաբանական այգում 5 եղջերու է ծնվել

Երևանի Կենդանաբանական այգում եղջերուներ են ծնվել: Այդ մասին ասվում է այգու ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի այցելուներ, սիրով տեղեկացնում ենք, որ ԵԿԱ-ն նոր բնակիչներ ունի: Ծնվել է չորս Եվրոպական և դեռևս մեկ Պտավոր եղջերու: Ձագուկները կլինիկապես առողջ են և գտնվում են այգում»,-ասվում է գրառման մեջ: