21 հունիսի 2019 - 17:11 AMT
Stranger Things-ի վերջին եթերաշրջանի թրեյլերը համացանցում է

Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է Stranger Things-ի («Տարօրինակ դեպքեր») սերիալի վերջին եթերաշրջանի նոր թրեյլերը:

Նոր և վերջին եթերաշրջանի իրադարձությունները տեղի են ունենում 1985-ի ամռանը: Շոուի հերոսները կրկին կբախվեն զուհագեռ իրականության հրեշների հետ և վերջապես աշխատանք կգտնեն: Օրինակ, Բիլլի Հարգրովը, հերոս, որը հայտնվեց երկրորդ եթերաշրջանում, այժմ աշխատում է որպես փրկարար Հոուքինս քաղաքի լողավազանում, որտեղ տեղի է ունենում սերալի գործողությունը, գրում է Meduza-ն:

Երրորդ եթերաշրջանում ընդամենը 8 էպիզոդ է լինելու: Նոր սերիաները կմեկնարկեն Netflix-ում հուլիսի 4-ին: