21 հունիսի 2019 - 16:39 AMT
Մակունց. Վեթինգը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ԲԴԽ-ն

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատական համակարգում վեթինգը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը:

«Քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար՝ սկսել նախագծով կամ այլ ճանապարհով: Այժմ աշխատում ենք նաև նախագծի վրա: Մանրամասներն այս պահին չեմ հրապարակի: Մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում արդեն կլինի, թե ինչպես ու ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգը: Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»,- ասել է Մակունցը:

Ավելի վաղ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին. նա «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր: Խմբակցությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին նույնպես առաջադրել է որպես ԲԴԽ անդամի թեկնածու: