21 հունիսի 2019 - 17:35 AMT
ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանի 3 դիմումից 2-ը, իսկ Խաչատուրովինը մերժվել է

Սահմանադրական դատարանը Մարտի 1-ի անջատված գործն ընդունել է իր վարույթ և դատաքննության օր է նշանակել օգոստոսի 29-ը։

Որոշվել է քննել գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումը, երրորդը մերժվել է:

Կքննվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով է (խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով) և 35-րդ հոդվածով (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Գործի դատաքննությունը նշանակել 2019-ի օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

Երրորդ դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում) մասով, մերժվել է:

Մերժվել է նաև նույն հոդվածով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դիմումը: