22 հունիսի 2019 - 11:56 AMT
ԱԻՆ․ Անփութության պատճառով հրդեհները հասել են աննախադեպ չափերի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավոր աղետներից խուսափելու հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

«Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի։ Հնարավոր աղետներից խուսափելու համար հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի վաղ հանրապետության մի շարք տարածքներում հրդեհներ են բռնկվել։