23 սեպտեմբերի 2008 - 14:53 AMT
Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը սպասվում է սեպտեմբերի 26-ին
Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը սպասվում է սեպտեմբերի 26-ին: Հանդիպումը տեղի կունենա Նյու-Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 63-րդ նիստի շրջանակներում: Օրերս Նյու-Յորքում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Ալի Բաբաջանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Anatolian Agency-ն, եռակողմ հանդիպումից առաջ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ կունենա Ալի Բաբաջանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: