23 սեպտեմբերի 2008 - 15:26 AMT
Ալի Բաբաջան. Ճգնաժամը Կովկասում ստիպել է Հայաստանին եւ Ադրբեջանին վերանայել իրենց հարաբերությունները
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտնել է, որ «այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանի պաշտոնական անձինք անկեղծորեն ցանկանում են կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նրա խոսքերով, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` Երեւան կատարած այցի ընթացքում «Հայաստանի իշխանությունները արտահայտվեցին ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ վերջերս տեղի ունեցած ճգնաժամը Կովկասում ստիպել է տարածաշրջանի երկրներին, այդ թվում` Հայաստանին եւ Ադրբեջանին, վերանայել իրենց հարաբերությունները: Ալի Բաբաջանի խոսքերով, Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ քաղաքական կամք են դրսեւորում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: