24 հունիսի 2019 - 10:43 AMT
Էրդողանի ուժը կորցրել է Ստամբուլը. Քեմալական թեկնածուն հաղթել է 2-րդ անգամ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն երկրորդ անգամ հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:

Թուրքական կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր թեկնածուն ստացել է ձայների մոտ 54%-ը՝ հաղթելով երկրի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմին:

Իշխող ուժն ընդունել է պարտությունը և շնորհավորել Ստամբուլի նորընտիր քաղաքապետին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ճնշման ներքո երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները և նոր ընտրություններ նշանակել: