24 հունիսի 2019 - 10:41 AMT
ԱԳ նախարարը կմեկնի Ժնև

Հունիսի 24-25-ինՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով լինելու է Ժնևում` մասնակցելու ՄԻԽ 41-րդ նստաշրջանի բացմանը: Այցի շրջանակներում տեղի կունենան Armenia. A year of democratic transitions խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:

Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: