24 հունիսի 2019 - 11:35 AMT
ԱԺ-ն ընդդիմության 4 օրինագիծ է ընդունել

Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության չորս օրենսրդական նախագծի է կողմ քվեարկել:

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու ԼՀԿ-ի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 96 կողմ և 1 դեմ ձայներով: Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է 83 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ ձայներով։

ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է քվեների 91 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայներով։

Ընդմիջումից հետո խորհրդարանը կողմ է քվեարկել խմբակցության «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին՝ 97 կողմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ