24 հունիսի 2019 - 14:00 AMT
Լարսում հայկական ավտոբուս են կանգնեցրել. Արգելված բեռ էր տեղափոխում

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարս անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,-ասվում է դեսպանության գրառման մեջ։