25 հունիսի 2019 - 11:07 AMT
ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Արմիա-2019» միջազգային համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հունիսի 25-30-ը, Մոսկվայի շրջանի Կուբինկա քաղաքում անցկացվող «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։

Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին: Այցի շրջանակում հունիսի 25-ին ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ: