25 հունիսի 2019 - 11:17 AMT
Թբիլիսիում երկաթե կոնստրուկցիայի փլուզումից ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել

Թբիլիսիում հունիսի 24-ին գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթե կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի պատճառով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այդ մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Տեղեկացնում ենք, որ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Զբոսաշրջիկները Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են»,-ասվում է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ռիկե հրապարակում, որտեղ ուժգին քամին քանդել է տներից մեկի կոնստրուկցիան:Փոթորկից ծառեր են տապալվել, տանիքներ են փլուզվել: