Ուկրաինան սպառնացել է կասեցնել իր անդամությունը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին, եթե Ռուսաստանի պատվիրակությունը վերադառնա:
«Պատվիրակությունը կորոշի: Սկզբունքորեն մենք չենք տեսնում մեզ ռուսների հետ նույն դահլիճում: Մենք ուղղակի կկասեցնենք մեր մասնակցությունն ամառային նստաշրջանին: Եվ ընդհանրապես, չգիտեմ, հնարավոր կլինի, արդյոք վերադառնալ»,-ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի եվրաինտեգրման հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարիա Իոնովան հայտնում է Ինտերֆաքսը:
Ըստ Իոնովայի, Ուկրաինայի պատվիրակությունը բողոքելու է հունիսի 25-ին ՌԴ պատվիրակության անդամների լիազորությունների վերականգնման ընթացակարգի ժամանակ: «Մենք կբողոքենք: Եվ եթե նրանք դահլիճում մնան, մենք կհեռանանք: Թող ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի համար առանց Ուկարինայի քվեարկեն»,-ասել է նա:
Իոնովան հիշեցրել է, որ ՌԴ պատվիրակության որոշ անդամներ միջազգային պատժամիջոների տակ են, քանի որ նրանք քվեարկել են Ուկրաինա զորքեր գործուղելու համար: «ԵԽԽՎ անդամներն ինքնասպանություն են գործում: Սա կազմակերպության փլուզման սկիզբն է»,-ասել է Իոնովան:
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստան Դաշնությանը պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին, հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները:
Համապատասխան բանաձևը վեհաժողովն ընդունել է հունիսի 25-ին. դրա օգտին քվեարկել է 118 խորհրդարանական, դեմ՝ 62-ը, ձեռնապահ՝ 10-ը: