25 հունիսի 2019 - 13:05 AMT
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն արդեն 5 տարի բիզնես զարգացման անվճար դասեր է անցկացնում

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5-րդ տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ:

Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչներ զինվում են բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:

«Ֆըրնիրութ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է: Նոր գիտելիքներ ստանալու և այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով Բանկը Դավիթին տրամադրեց միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ` 2 անձի համար:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում առաջինն է, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով նախաձեռնեց անվճար բիզնես դասընթացներ: Դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես Բանկի հաճախորդ, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող ՓՄՁ ներկայացուցիչները:

Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Բանկի ոչ ֆինանսական ծառայությունների կայք, կամ զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին: