25 հունիսի 2019 - 14:17 AMT
Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով

2019 թվականի հունվար-մայիս ամսիներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիսին ապրիլի համեմատ աճը նորից 7.3% է կազմել:

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.6%-ով, 6.1%-ով աճել է շինարարության ծավալը, 9.4%-ով՝ առևտրի շրջանառությունը:

Երկնիշ՝ 16.5%, աճ է գրանցել ծառայությունների ծավալը: