2019 թվականի հուլիսի 4-6-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում:
ՀՀ էլեկտրոնային կառավարման E-Gov.am կայքում հրապարակված որոշման համաձայն, վարչապետը հուլիսի 7-9-ը պաշտոնական այցով կգտնվի նաև Սինգապուրի Հանրապետությունում:
Հայկական պատվիրակության կազմում են լինելու ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլոք: