26 հունիսի 2019 - 16:15 AMT
Ջորջ Մարտին. Եթե արդարություն կա, «Չերնոբիլը» մի բեռնատար «Էմմի» կստանա

Ամերիկացի գրող,«Գահերի խաղը» սերիալի համար հիմք հանդիսացած «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինն իր կարծիքն է հայտնել բրիտանական «Չերնոբիլ» սերիալի մասին: Իր տպավորություններով նա կիսվել է Twitter-ում:

«Ահասարսուռ է, հուզիչ, սրտաճմլիկ: Եթե այն մի բեռնատար «Էմմի» չստանա, ուրեմն Հոլիվուդում արդարություն չկա»,-գրել է Մարտինը:

Նա նաև առանձնացրել է դերասան Ջարեդ Հարիսի դերակատորումը, որը սերիալում մարմնավորել է գիտնական Վալերի Լեգասովի կերպարը: Ըստ գրողի, Հարիսը գերզանաց է կատարել իր դերը:

«Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը: