27 հունիսի 2019 - 11:59 AMT
ՀՀ-ն հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել

Ռուսաստանում ընթացող «Արմիա 2019-ի» շրջանակներում Հայաստանը զենքի և զինամթերքի ձեռքբերման պայմանագրեր է կնքել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Արմիա 2019-ի» շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է հունիսի 25-30-ը, Մոսկվայի շրջանի Կուբինկա քաղաքում անցկացվող «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են նաև Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ: