28 հունիսի 2019 - 10:23 AMT
Սուսաննա Ստեփանյանը՝ պատանեկան ԵԱ չեմպիոն

Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն պատանիների շրջանում:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ: