28 հունիսի 2019 - 12:54 AMT
Արմեն Աբրոյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար

Արմեն Աբրոյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: