25 սեպտեմբերի 2008 - 13:25 AMT
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից:

Այժմ Հայաստանի նախագահը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի աշխատանքներին: Սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդլայնված նիստում` ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակներում: