28 հունիսի 2019 - 19:42 AMT
Մարտական հերթապահություն անցած ոստիկանների ստաժը կրկնակի կհամարվի

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Դրանով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառել աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից: Օրենքը մասնավորապես տարածվում է ոստիկանության զորքերի վրա։

Նախագիծն ընդունվել է 84 կողմ ձայնով:

2018 թվականից ՀՀ ոստիկանության զորքերը մարտական հերթափոխ են իրականացնում առաջնագծում։