Թուրքիան հունիսի 28-ին հայտարարել է Սիրիայի հետ սահման հատուկջոկատայիններ և ռազմատեխնիկա գործուղելու մասին: Հաթայ սահմանամերձ շրջան զրահատեխնիկայի շարասյուն է եկել և հատուկ նշանակության ջոկատներ:
Բացի այդ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել Սիրիայի բանակի դիրքերին «արդյունավետ հարվածի» մասին, որտեղից գնդակոծվում էին Թուրքիայի ԶՈւ դիտակետերը Իդլիբում, գրում է Deutsche Welle-ն Anadolu-ի վրա հղումով:
Հունիսի 27-ին գնդակոծության հետևանքով Իդլիբում թուրք զինծառայող էր սպանվել: Եվս 3 զինծառայող վիրավորել էր: Անկարան հայտարարել է, որ «ամենակոշտ պատասխանն է տալու Իդլիբում դիտակետերի գնդակոծմանը»:
Իդլիբ գավառը, որտեղ մոտ 3 մլն քաղաքացիական անձ կա, մնում է Սիրիայի զինյալ ընդդիմության վերջին հենակետը՝ տարածաշրջանը հիմնականում վերահսկում է «Ալ Քայիդային» հարող «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորումը: Ապրիլից սկսած կառավարական ուժերը գրոհում են ապստամբներին՝ փորձելով դուրս մղել նրանց տարածաշրջանից: