29 հունիսի 2019 - 11:26 AMT
Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վավերացման ներպետական ընթացակարգի հաջորդ փուլով նախատեսվում է համաձայնագրի վավերագրի ստորագրումը Կիպրոսի նախագահի կողմից»,- գրել է նա։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին:

Համաձայնագիրը մինչև այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը: