29 հունիսի 2019 - 16:14 AMT
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծելու համար կպատժվեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից, հայտնել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նշվում է, որ նախարարությունը մտադիր է հետևողականորեն հետաքննել հրդեհների առաջացման պատճառները։

Հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ։