1 հուլիսի 2019 - 10:30 AMT
ՀՀ-ն 5 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ է նվաճել Եվրոպական խաղերում

Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում:

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) եւ բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցել է 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում:

Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից: Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում: