1 հուլիսի 2019 - 10:41 AMT
Վարչապետը շնորհավորել է հայ մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողության առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում գրանցած հաջողության համար: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով», - ասվում է գրառման մեջ:

Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալի են արժանացել սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) եւ բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: